Ռուս հայտնի երգչուհու վիճակը ծանր է
Երգչուհի MakSim-ի (Մարինա Աբրոսիմովա) թոքերի 75 տոկոսն ախտահարվել է։ Այս մասին գրում է RT telegram ալիքը՝ հղում կատարելով իր ներկայացուցչին:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դերասանուհու մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Նախկինում MakSim-ը Instagram- ում երկրպագուներին հայտնել էր, որ հոսպիտալացվել է թոքաբորբով: Այդ ժամանակ նրա թոքերն ախտահարվել էին 40 տոկոսով: Ավելի ուշ բժիշկները նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին և արհեստական կոմայի մեջ գցել:
Նրա վիճակը այժմ կայուն ծանր է:
Կարծիքներ