ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեմայով հատուկ նիստ է հրավիրել
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեմայով հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության Ալբանիայի նախագահության Twitter-ի էջից։
«Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես կգա զեկույցով»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հրետակոծվում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանը։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Կարծիքներ