Իտալիայի իշխանությունները պետական կառույցներին կպարտադրեն դիվերսիֆիկացնել հակավիրուսային ծրագրերը
Իտալիայի պետական մարմիններից կպահանջվի դիվերսիֆիկացնել իրենց հակավիրուսային ծրագրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայի Նախարարների խորհրդի պետքարտուղար Ռոբերտո Գարոֆոլին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ նման միջոցը պարունակվում է իշխանությունների նոր հրամանագրում։
«Հրամանագիրը ներառում է պետական կառույցների պարտավորությունը՝ դիվերսիֆիկացնել ՏՏ անվտանգության արտադրանքները, մասնավորապես հակավիրուսային ծրագրերը, հատկապես Ռուսաստանին առնչվող արտադրանքները», - ասել է նա։
Կարծիքներ