Ադրբեջանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հինգշաբթի սպասվում են նրա բանակցությունները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը։

Ադրբեջանի վարչապետի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ։

«Մայիսի 19-ին վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Մայիսի 20-ին վարչապետը և պատվիրակությունը հանդիպումներ կունենան Ռուսաստանի կառավարության նախագահ Միշուստինի և կառավարության անդամների հետ»,- տեղեկացրել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում