Վատիկանը հայտնել է Հռոմի Պապի առողջական վիճակի մասին

Վատիկանը հայտնել է Հռոմի Պապի առողջական վիճակի մասին

Երկկողմանի թոքաբորբով հոսպիտալում գտնվող Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է։ Արյան անալիզները ցույց են տալիս որոշ ցուցանիշների աննշան բարելավում, ասվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նախաճաշից հետո պոնտիֆիկոսը կարդացել է թերթեր, այնուհետև աշխատել իր ամենամոտ օգնականների հետ, ընդունել է նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, ում հետ առանձնազրույց է ունեցել, որը տևել է մոտ 20 րոպե»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում