Ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը Զելենսկուց՝ բանակցությունների միջոցով․ Պեսկով
Ռուսաստանը շահագրգռված է, որ Վլադիմիր Զելենսկին համաձայնի ռուս-ուկրաինական բանակցություններում առաջադրված պայմաններին, բանակցությունների միջոցով Մոսկվան ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
« Նա Ուկրաինայի նախագահն է, և մենք շահագրգռված ենք, որ նա համաձայնի Ռուսաստանի Դաշնության պայմաններին, որոնց մասին ռուսական պատվիրակությունը հստակ տեղեկացրել է նրան: Բանակցությունների միջոցով մենք ցանկանում ենք դադարեցնել ռազմական գործողությունը», - ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կարծիքներ