Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պահպանել իր ներկայությունը Սիրիայում, քանի դեռ «սիրիացի ժողովուրդն ազատության և անվտանգության մեջ չէ»

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պահպանել իր ներկայությունը Սիրիայում, քանի դեռ «սիրիացի ժողովուրդն ազատության և անվտանգության մեջ չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 21-ին` երկրի կառավարման համակարգի փոփոխության երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պահպանել իր ներկայությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան պահպանելու է իր ներկայությունը Սիրիայում, քանի դեռ սիրիացի ժողովուրդն ազատության և անվտանգության մեջ չէ»,-ասել է Էրդողանը:

Ռուսական ToDay News Ufa-ի կարծիքով՝ Թուրքիան իր ներկայությամբ բողոք է արտահայտում նաև Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Թուրքիայում շատ էթնիկ սիրիացիներ են ապրում, ինչպես Սիրիայում` թուրքեր, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Թուրքիային չեն գոհացնում:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում