ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է հրապարակել երկիր մուտքի վիզայի համար դիմողներին

ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է հրապարակել երկիր մուտքի վիզայի համար դիմողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ծանուցում է հրապարակել՝ ուղղված երկիր մուտք գործելու վիզայի համար դիմող անձանց:

«ԱՄՆ ազգային անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություն է։

Վիզայի համար դիմած յուրաքանչյուր անձի վերաբերյալ իրականացվում են ստուգումներ տարբեր տվյալների շտեմարաններում, այդ թվում՝ քրեական և հակաահաբեկչական հաշվառումների շտեմարաններում։

Վիզան տրամադրվում է միայն այն դեպքում, երբ անվտանգության մասով բոլոր մտահոգությունները լիարժեք փարատվում են։ Վտանգ ներկայացնող անձանց ճանապարհորդությունը դեպի ԱՄՆ թույլ չտալն առանցքային է երկրի ներսում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում