Տեղի կունենա խճուղավազքի մրցաշար․ որոշ փողոցներ փակ կլինեն
Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ժամը 08.30-14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-16.30-ն միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:
Ժամը 11.00-16.30-ն երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Ժամը 15.00-16․30-ն փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ