Բաղրամյանում «BMW»-ների վթարի վիրավորներից մեկը դատավոր Ազարյանի որդին է

Բաղրամյանում «BMW»-ների վթարի վիրավորներից մեկը դատավոր Ազարյանի որդին է

Հուլիսի 9-ին, ինչպես արդեն հայտնել ենք, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմանում Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ Սահմանադրական դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած «BMW»-ն և 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած «BMW»-ն։

Վթարի հետևանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Shamshyan.com-ի ունեցած տեղեկության համաձայն՝ ռուսական համարանիշներով «BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, և ըստ նախնական տեղեկության, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը․ նա արգելված հատվածում շրջադարձ է կատարել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում