Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․ Financial Times
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Կարծիքներ