Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի աջակիցների պնդումներին, թե հայտնի ձայնագրությունը մոնտաժված է:
«Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, հայտնաբերված զենք-զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ։
Պատերի տակ մարդ գյուլլող տերտերը փաստորեն նորմալ երևույթ է ոմանց համար։ Կեղծ շահարկում են, թե իբրև ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված է։
Բայց ընդունում են, որ պատերի տակ մարդ գյուլլելու մասին խոսում է հենց տերտերը։ Այսինքն՝ նորմա՞լ է, որ տերտերը պատերի տակ մարդ գյուլլող է»,- գրել է Չախոյանն ու հրապարակել հայտնաբերված զինամթերքից լուսանկար:
Կարծիքներ