Կուրիլյան կղզիների մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ, երկու երկրաշարժ են գրանցել՝ մինչև 4,2 մագնիտուդով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիների հարավային խմբի մոտ, օջախի խորությունը՝ 50 կիլոմետր»,- հայտնել են մասնաճյուղից։
Սեյսմոլոգների տվյալներով՝ տեղի բնակիչներից ցնցումների զգացման մասին հաղորդումներ չեն եղել։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ