Թուրքիան նվազեցրել է ռուսական նավթի գնումը

Vortex Ltd վերլուծական ընկերության գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից օրական գնվող մոտ 650 հազար բարել նավթի ընդամենը 19%-ն է ռուսական, մինչդեռ անցյալ տարի Ռուսաստանից նավթի մասնաբաժինը գերազանցում էր 50%-ը։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հում նավթի ներմուծման ավելի քան 50%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին։
Նավթի գնումների այս փոփոխությունները պայմանավորված են ԱՄՆ-ի կողմից հունվարի 10-ին հայտարարված միջազգային պատժամիջոցներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել 184 ռուսական տանկեր, այդ թվում՝ Կրեմլի ստվերային նավատորմից։
Պատժամիջոցների ֆոնին ոչ միայն Թուրքիան է նվազեցրել ռուսական նավթի մատակարարումները։ 2024 թվականի փետրվարին ՌԴ-ից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է 2023 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակին։
Կարծիքներ