ԱՄՆ իշխանությունները փոխհատուցում են առաջարկում Քաբուլում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվածների հարազատներին
ԱՄՆ իշխանություններն առաջարկել են փոխհատուցում վճարել օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան ավիահարվածից զոհված 10 մարդկանց հարազատներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The New York Times-ը ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
Ըստ հրատարակության ՝ համապատասխան առաջարկը հինգշաբթի օրը հնչեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական-ռազմական հարցերով տեղակալ Քոլին Քալլը՝ Nutrition and Education International (NEI) բարեգործական կազմակերպության ղեկավար Ստիվեն Քվոնի հետ հարցազրույցում:
ԱՄՆ -ի ավիահարվածի հետևանքով զոհված տասը մարդու հարազատները սպասում են ամերիկյան ղեկավարության խոստացած փոխհատուցմանը:
Կարծիքներ