Հարավային Կորեայի նախագահն ասում է, որ Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը չի դիտարկվում
Հարավային Կորեան չի դիտարկում Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը, երկուշաբթի հայտարարել է Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը։
Նախագահը նշել է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ որևէ այլ երկիր չի խնդրել հանրապետությանը միանալ բոյկոտին։
Մուն Ջե Ինն այս հայտարարությունն արել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Կանբերայում բարձր մակարդակի երկկողմ բանակցություններից հետո։
Դեկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարեց 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին, ինչը ենթադրում է պաշտոնյաների հրաժարում ՉԺՀ մեկնելուց: Ընդ որում, խաղերին կմասնակցի մարզիկների թիմ։ Վաշինգտոնը տեղեկացրեց իր դաշնակիցների ծրագրերի մասին, մինչդեռ ԱՄՆ նախաձեռնությունը պաշտպանում էին Ավստրալիան, Բրիտանիան և Կանադան: Չինաստանն արձագանքեց՝ նման որոշումը որակելով քաղաքական շահարկում, որը հակասում է Օլիմպիական կանոնադրությանը և խոստացավ հակաքայլեր ձեռնարկել։
Կարծիքներ