Բայդենն այլայլված է իշխանությունը փոխանցելու Թրամփի մերժմամբ, բայց դա գործընթացին չի խոչընդոտի
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենը վստահություն է հայտնել իշխանության փոխանցման կապակցությամբ՝ նշելով, որ այդ գործընթացն «իր հունով ընթանում է», չնայած այն հանգամանքին, որ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը փորձում են նրան պահել, հայտնում է CNN-ն։
Բայդենը նշել է, որ ընտրությունների արդյունքների ընդունումից Թրամփի հրաժարվելը անհարմարություն է առաջացրել, եւ որ դա, այդուհանդերձ, նրան չի օգնի։
Ջո Բայդենը լրագրողներին նաեւ հայտնել է, որ իր կարծիքով՝ իր ընդդիմախոսները, ԱՄՆ Հանարապետական կուսակցության անդամները իր հաղթանակաը, վերջին հաշվով, կճանաչեն։
Նրա խոսքով՝ իշխանության փոխանցում նախաձեռնելու Թրամփի վարչակազմի մերժումը «բացարձակապես չի փոխում այն ամենի դինամիկան, ինչ մենք կարող ենք անել»։
«Անկեղծ ասած՝ չենք կարծում, որ դա մեզ խանգարում է»,- ասել է Բայդենը։
Թրամփի նշանակած Էմիլի Մերֆիի ղեկավարած ԱՄՆ Ընդհանուր ծառայության վարչակազմի մերժումը՝ օրինական բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել Բայդենին նորընտիր նախագահ հայտարարելու համար իրեն խանգարում է հասանելիություն ստանալ դաշնային գործակալություններին, ինչպես նաեւ չի կարող ամենօրյա ճեպազրույցներ անցկացնել հետախուզության վերաբերյալ։
Կարծիքներ