Իսպանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Լատվիայում զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու լուրերը
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը մայիսի 28-ին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է Լատվիայում տեղակայել իսպանական զենիթահրթիռային համակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբլեսը խոսել է Televisión Española-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ իսպանական El País պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր: Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր:
Կարծիքներ