ԱՄՆ-ը հայտնել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների հնարավոր հոսքին

Միացյալ Նահանգների իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ուկրաինայից այլ երկրներ փախստականների հնարավոր հոսքի հետևանքով առաջացած ճգնաժամին նախապատրաստվելու համար։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեուալ Ադեյեմոն։
«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Եվրոպայում մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու համար, որ կարողանանք օգնել բավարարել նրանց էներգետիկ կարիքները: Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում փախստականների հնարավոր ճգնաժամին նախապատրաստվելու համար», - ասել է նա:
Կարծիքներ