Արագածոտնում 15-ամյա երեխան զենքով պատահաբար կրակել է իր ձեռքին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից «Տիր» օդաճնշիչ զենքը մաքրելու ժամանակ անզգուշորեն կրակելու հետևանքով բութ մատի վնասվածքով ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Պարզել են նաև, որ նա իրենց տանը կից այգու ծառի տակ դրված առանց գրառման «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է իր աջ ձեռքին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քերական վարույթ։
Կարծիքներ