Colonial Pipeline-ի վրա կատարված կիբերհարվածի հեղինակները հարձակվել են ևս 4 ընկերության վրա

Colonial Pipeline-ի վրա կատարված կիբերհարվածի հեղինակները հարձակվել են ևս 4 ընկերության վրա

DarkSide խմբի կիբերհանցագործները, ովքեր 6 օր կաթվածահար էին արել ԱՄՆ-ի վառելիքի խոշորագույն մատակարար Colonial Pipeline-ի աշխատանքը, գողացել են տվյալներ ևս 4 խոշոր ընկերություններից և նրանցից փրկագին են պահանջում, որի չափը չի նշվում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ցանցահենները գողացել են տվյալներ իտալական Valvitalia ընկերությունից, ֆրանսիական Heli-Union ուղղաթիռային օպերատորից, շինանյութի ամերիկյան խոշոր արտադրող Irving Materials-ից և All American Asphalt-ից, որը զբաղվում է շինանյութի և վառելիքի վաճառքով։ Քիչ առաջ տեղեկություններ ստացվեցին նաև այն մասին, որ տվյալներ են գողացվել նաև ճապոնական Toshiba ընկերության ֆրանսիական մասնաճյուղից։

Հաղորդվել է, որ Colonial Pipeline-ը ցանցահեններին 5 մլն դոլար է վճարել իր համակարգչային ցանցի վերականգնման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում