Միրզոյանն ու Մոլդովայի ԱԳ նախարարը հեռախոսազրուցում անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Միրզոյանն ու Մոլդովայի ԱԳ նախարարը հեռախոսազրուցում անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում