Գերմանիան նախատեսում է մինչև 2030 թ. էլեկտրաէներգիայի 80%-ն արտադրել վերականգնվող աղբյուրներից
Գերմանիան նախատեսում է մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի 80%-ն արտադրել վերականգնվող աղբյուրներից: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովի շրջանակներում նա ասել է նաև, որ 2045 թվականին երկիրը նախատեսում է դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը ջեռուցման համար՝ մթնոլորտ վնասակար արտանետումները դադարեցնելու նպատակով:
Կարծիքներ