Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը

Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվում է Ադրբեջանի խնդրանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել է Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում