Ձորաղբյուր գյուղի ձիարշավարանի տարածքում այրվել է վագոն-տնակ

Ձորաղբյուր գյուղի ձիարշավարանի տարածքում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 15-ին՝ ժամը 11։51-ին, Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում