Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ
Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ՝ պոռնոգրաֆիկ «deepfake»-րի և որոշ այլ հանցագործությունների տարածման դեմ պայքարում, որոնք կատարվում են մեսենջերի միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Հարավային Կորեայի հեռարձակման և հաղորդակցությունների վերանայման հանձնաժողովը:
Աղբյուրի տեղեկատվությամբ Telegram-ը հայտնել է հանձնաժողովին, որ այսուհետ հավատարիմ է մնալու զրոյական հանդուրժողականության սկզբունքին՝ կապված անօրինական տեղեկատվության և տեխնոլոգիաների չարաշահման հետ։
Նշվում է, որ Telegram-ի ներկայացուցիչները պարտավորվել են այս սկզբունքի համաձայն լիովին համագործակցել՝ ոչ միայն թվային միջավայրում սեռական հանցագործությունների, այլ նաև թմրամիջոցների, մոլախաղերի և այլ անօրինական տեղեկատվության առնչությամբ
Կարծիքներ