Էրդողանը թուրքական լիրայի թռիչքային արժեզրկումն անվանել է «ժամանակավոր երևույթ»
Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրքական լիրայի փոխարժեքի վերջին թռիչքային տատանումներն անվանել է «ժամանակավոր երևույթ», որը հիմնականում տարվա ամփոփ արդյունքների ամփոփման հետ է կապում։ 2022 թվականի սկզբից թուրքական լիրայի փոխարժեքը կայունացել է, վստահորեն ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ASKON բիզնես ասոցիացիայի խորհրդի նիստում։ Հաղորդում է Anadolu-ն:
Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թուրք բնակչության ձեռքին կա մոտ 5 հազար տոննա ոսկի կուտակված։ «Որքան մենք կարողանանք այն ներգրավել դեպի տնտեսություն, այնքան ավելի ակտիվ կզարգանա երկիրը»,- ասել է նա։
Կարծիքներ