Թաղային խուժանի պահվածքով փորձ է արվում երկրի թիվ 1 քաղաքական հարթակը իջեցնել ախոռի մակարդակի. Չախոյան

Թաղային խուժանի պահվածքով փորձ է արվում երկրի թիվ 1 քաղաքական հարթակը իջեցնել ախոռի մակարդակի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնում է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ դահլիճում հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին՝ գրելով.

«Անճարությունից հայհոյանքներ հնչեցնելու փոխարեն Լևոն Քոչարյանը ավելի լավ է հնարավորինս շուտ համակերպվի «Ռոբի տղա» իր կարգավիճակի հետ։

Թաղային խուժանի պահվածքով փորձ է արվում երկրի թիվ 1 քաղաքական հարթակը իջեցնել ախոռի մակարդակի։

ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցնելով ի ցույց է դնում սեփական վերաբերմունքը պետության օրենսդիր մարմնի նկատմամբ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր:

Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ անել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում