Մեր լավագույն դեսպաններից են. Միրզոյանը՝ դեսպանների պաշտոնում քաղաքական վերջին նշանակումների մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումների մասին հարց ուղղեց:
«Քաղաքական նշանակումները նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Ընդհանրապես չմոռանանք, որ ցանկացած նախարարի պաշտոն քաղաքական է:
Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպանների պաշտոններում: Դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, հեղափոխությունից հետո, վստահաբար կլինի նաև ապագայում:
Եթե Դուք դեսպանների վերջին քաղաքական նշանակումներն եք հարցնում, ապա ես պետք է ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց Միրզոյանը:
Կարծիքներ