ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել է Չինաստանի հետ հարաբերություններում բարդությունների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել է Չինաստանի հետ հարաբերություններում բարդությունների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ, չնայած վիճելի հարցերին, Միացյալ Նահանգները չի կարող չփոխգործակցել Չինաստանի հետ:

Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» անցկացնելու հնարավորությունը՝ Բլինքենն ասել Է, որ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում ստիպված Է գործ ունենալ Պեկինի հետ:

«Մենք այն վիճակում չենք, որպեսզի չփոխգործակցենք Չինաստանի հետ: Այդ հարաբերություններում կան լուրջ բարդություններ՝ լինի դա առճակատվող աշխարհը, մրցակցող աշխարհը կամ աշխարհը՝ համագործակցության հիման վրա»,-Բլինքենը հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բլինքենը ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում առկա բարդություններին, ի թիվս մյուսների, վերագրել Է Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հարցը: Վերջին ժամանակներս կտրուկ սրվել Է արեւմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների կողմից քննադատությունը Սինցզյանում Չինաստանի քաղաքականության նկատմամբ:

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Սինցզյանում ույղուրների իրավունքների խախտման, Էթնիկ փոքրամասնություններին ճնշման եւ հարկադրական աշխատանքի օգտագործման մեղադրանքով: ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ կարելի Է որակել որպես ցեղասպանություն: Չինաստանը կտրականապես հերքում Է բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում