Ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի մեքենայի վրա
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու»կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ ոստիկանությունից:
Դեպքի մասին մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։
Կարծիքներ