Ավստրալիայի 25 մլն բնակիչներից գրեթե երկու երրորդը հայտնվել է լոքդաունի մեջ
Ավստրալիայի 25 մլն բնակիչներից գրեթե երկու երրորդը հայտնվել է լոքդաունի մեջ: Երկրի երկու խոշոր քաղաքներ երկակի հարված է ստացել՝ «Covid Zero» կարգավիճակը պահելու իրենց ջանքերում, հաղորդում է AFP-ը:
Ընդհանուր առմամբ բնակչոթյան մոտ 60 տոկոսը՝ Բրիսբենից մինչեւ Բալարատ, այժմ պետք է նստի տանը:
Սիդնեյում մոտ 6 շաբաթ մեկուսացումից հետո վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 262-ով, ինչն ամենաբարձ օրական ցուցանիշն է պանդեմիայի սկզբից:
Նման պատմություն է Վիկտորիայում: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դենիել ԷՆդրյուսը:
Նրա խոսքով՝ Մելբուրնը փակելու մասին հայտարարությանն այլընտրանք չկա, իսկ նահանգի մնացած մասը կփակվի կարանտինի ավարտից հետո:
Կարծիքներ