Արքայազն Հարրին պատրաստ է ժամանակավորապես կատարել թագավորական պարտականությունները հոր հիվանդության պատճառով
Բրիտանական թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, պատրաստ է ժամանակավորապես վերադառնալ թագավորական պարտականություններին՝ կապված այն բանի հետ, որ հայրը բուժվում է քաղցկեղից։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Times թերթը ՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց խոսքով, այն պահից, երբ փետրվարի 5-ին հայտարարվեց թագավորի հիվանդության մասին, արքայազն Հարրին մի քանի ընկերական զրույց է ունեցել նրա հետ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել Լոնդոնում 75-ամյա միապետի ախտորոշման մասին հայտարարության հրապարակումից երկու օր անց։ Այդ հանդիպումը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, տեւել է 30 րոպե, որից հետո արքայազն Հարրին վերադարձել է ԱՄՆ, որտեղ կնոջ՝ ամերիկուհի Մեգան Մարքլի հետ տեղափոխվել է 2020 թվականին։
Կարծիքներ