Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով
Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։
2023թ. 1-ին եռամսյակի Պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 36,188 դրամ, 2-րդ եռամսյակի համար՝ 34,825 դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«1-ին կիսամյակի արդյունքով՝ նվազագույն կենսաթոշակն (36,000 դրամ) արդեն իսկ գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։
Այսինքն, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված արդյունքը, այն է՝ 2026 թ․ նվազագույն կենսաթոշակը հասցնել Պարենային զամբյուղի ամսական արժեքին, ապահովված է 3 տարի շուտ։
Ի դեպ, եթե կենսաթոշակառուն հանդիսանա Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով շահառու, ապա նվազագույն կենսաթոշակի 36,000 դրամին կգումարվի նաև 10% հետվճար, որն այսօր միջինում կազմում է կենսաթոշակի/նպաստի 7.2%-ը․ արդյունքում՝ ստացված նվազագույն կենսաթոշակը կավելանա 2,300 դրամով` կազմելով 38,300 դրամ, իսկ պարենային զամբյուղի հետ հարաբերակցությունը կկազմի շուրջ 110%։
Պարենային զամբյուղի արժեքի ցուցանիշները ներկայացված են Վիճակագրական Կոմիտեի հրապարակումներում՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ