ԱՀԿ-ն հաստատել է Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Novavax ընկերության Nuvaxovid հակակորոնավիրուսային պատվաստանյութն ավելացվել է արտակարգ իրավիճակների դեղերի ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությանը։
«Եվրոպական դեղամիջոցների գործակալության պատվաստանյութի գնահատումից և հաստատվելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Nuvaxovid-ը ներառել է Արտակարգ իրավիճակների դեղերի գրանցամատյանում», – ասվում է հայտարարությունում:
Կարծիքներ