Կասպից ծովում նավ է խորտակվել
Կասպից ծովում փոքր նավ է շրջվել, որում երկու ուղևոր և նավապետ է եղել. Երկու մարդ անհետ կորել է, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության Telegram ալիքը ։
«Ըստ նախնական տվյալների՝ Կասպից ծովում ափից մոտ 7 կմ հեռավորության վրա շարժվելիս եղանակային պայմանների վատթարացման պատճառով նավը շրջվել է ալիքից, և նավում գտնվող բոլոր անձինք հայտնվել են ջրի մեջ՝ մնալով սառը ջրում 3 ժամից ավելի: Երկու տղամարդ անհետ կորել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ անցնող նավով ափ է դուրս բերվել մեկ մարդ։ Նա հոսպիտալացված է։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Կարծիքներ