Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. հուշագիր է ստորագրվել
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:
Հուշագրով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման`մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:
Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:
Կարծիքներ