Տոկիո-2020. Այսօր մեդալների համար կպայքարի միայն Իզաբելլա Յայլյանը
Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր Հայաստանից հանդես կգան երկու մարզիկ:
Իզաբելլա Յայլյանը Երևանի ժամանակով 10։50-ից կսկսի պայքարը ծանրամարտի կանանց մրցաշարի 59 կգ քաշայինների A խմբում։ Կմասնակցեն 9 մարզուհի:
Լողի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հանդես կգա ազատ ոճի 100 մետրում։ Նա կմեկնարկի չորրորդ մրցահերթում, որը նախատեսված է Երեւանի ժամանակով 14։09-ին։ Լավագույն արդյունք ցույց տված 16 լողորդները կմտնեն կիսաեզրափակիչ, որոնք տեղի կունենան հուլիսի 28-ին: Եզրափակիչը կկայանա հուլիսի 29-ին:
Կարծիքներ