Առանձին խմբերի ձայնը չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի հեռանում այսքան ձախողումներից հետո:
«Պարոն Գորգիսյան, գիտե՞ք, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, եւ մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, ժողովուրդը արտահայտվելու հնարավորություն ունենա, եւ մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայների հետ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր իր ու իր ղեկավարած Կառավարության ամենամեծ խնդիրն է համարում թույլ չտալ, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որեւէ վերնագրի ներքո, որեւէ սոուսի մեջ վտանգի ենթարկվի:
Կարծիքներ