Խենթություն է, որ ինձ համեմատում են Մարադոնայի հետ․ Կվարացխելիա
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան պատմել է, թե ինչպես է վերաբերվում լեգենդար նախկին նեապոլիտացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ համեմատություններին։ Գրում է Armsport.am-ը։
«Մարադոնա՞ն։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն էր։ Կարծում եմ՝ խենթություն է, որ կան մարդիկ, որոնք ինձ համեմատում են նրա հետ կամ փորձում են դա անել։ Իհարկե, ինձ դուր է գալիս:
Երբ խաղում ես մի թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան, հաճույք ես ստանում դրանից: Մինչ այստեղ գալը հայրս ինձ միշտ ասում էր, որ Մարադոնան լավագույնն է, նա իր կուռքն է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում իր կայքում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Կարծիքներ