Կիևն իրավունք չունի գնահատել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը մոսկովյան շքերթին. Զախարովա
Կիևի ղեկավարությունը, հավատարիմ ֆաշիզմին, բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին։
Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, համաձայն որի ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ։
Զախարովայի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները գերազանցել են Երրորդ Ռեյխի գործելակերպը, որտեղ «ակտիվորեն զբաղվել են թշնամիների «հետախուզվողների ցուցակներ» կազմելով, որոնցում ներառել են արվեստի, մշակույթի, գիտության և քաղաքականության գործիչների, որոնց վերացումը պետք է իրականացվեր որպես առաջնահերթություն:
«Կիևի ռեժիմն ավելի հեռուն գնաց. ներգրավել ամբողջ հասարակությանը ոչ միայն հետապնդումների և նացիստական սեգրեգացիայի մեջ, այլ ուղղակիորեն ահաբեկչական գործողությունների մեջ: Աշակերտը գերազանցել է ուսուցչին»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ էր անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին:
Կարծիքներ