Լեւոն Արոնյանը կիսաեզրափակիչում հաղթեց Դին Լիրենին
Լեւոն Արոնյանը դուրս եկավ կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ հաղթանակ տարավ 8 պարտիայում՝ 5։3 (3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտություն)։
Եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի դիմակայության հաղթողը։
San Fermin Masters Final-ում յուրաքանչյուր մրցամարտ բաղկացած է կայծակնային խաղի 8 պարտիաներից եւ հաղթում է առաջինը 4.5 միավոր հավաքած մասնակիցը: Եթե հաշիվը հավասար է, անցկացվում է ևս 2 պարտիա: Լրացուցիչ պարտիաներում հավասարության դեպքում հաղթողը որոշվում է արմագեդոնում:
Կարծիքներ