Պաշտոնական․ Մոնրոյ Արարատը՝ Նոայի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Մոնրոյ Արարատը՝ Նոայի ֆուտբոլիստ

«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի Ազգային հավաքականը ներկայացնող 23-ամյա պաշտպան Մոնրոյ Արարատի հետ: Այդ մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել կոլումբիական «Բոյակա Չիկո»-ի կազմում:

Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը ծնվել է 1996թ, Կոլումբիայում։ 2018 թվականից ներկայացնում է Հայաստանի Ազգային հավաքականը, որի կազմում անցկացրել է երկու հանդիպում։ Մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել կոլումբիական «Սանտա Ֆե» և «Բոյակա Չիկո» ակումբներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում