ԱՀԿ-ում COVID-19-ի ավելի վարակիչ նոր տարատեսակ են հայտնաբերել Մեծ Բրիտանիայում

ԱՀԿ-ում COVID-19-ի ավելի վարակիչ նոր տարատեսակ են հայտնաբերել Մեծ Բրիտանիայում

COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տարատեսակն ավելի արագ Է տարածվում, բայց ավելի վարակիչ չԷ: Այդ մասին Sky News հեռուստաալիքին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի գծով հատուկ հանձնակատար Դեւիդ Նաբարոն:

«(Վիրուսի այդ տեսակը) ավելի վարակիչ Է, բայց վտանգավոր չի երեւում»,-ասել Է նա: «Տվյալները հարկադրում են ենթադրել, որ դա արմատապես չի փոխի վիրուսի դեմ պայքարի գերակայությունները Միացյալ Թագավորությունում»,-պարզաբանել Է նա: Միեւնույն ժամանակ Նաբարոն հասարակայնությանը հորդորել Է՝ սթափություն դրսեւորել ներկա իրադրության պայմաններում:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտարարել Է, որ մասնագետները հայտնաբերել են COVID-19-ի նոր տեսակի ավելի քան հազար դեպք, որը կարող Է կապված լինել Անգլիայի հարավ-արեւելքում վիրուսի արագ տարածման հետ: Նա հավելել Է, որ Լոնդոնը ԱՀԿ-ին ծանուցել Է կորոնավիրուսի նոր տարատեսակի հայտնաբերման մասին:

Համավարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 1,8 մլն մարդ, ավելի քան 64,1 հազար վարակվածներ մահացել են: Երկիրը վերջին ժամանակներս խստացնում Է համավարակի դեմ պայքարի միջոցները: Այսպես, Լոնդոնում եւ երկրի հարավ-արեւելքի մի շարք շրջաններում դեկտեմբերի 16-ից կփակվեն բարերը, փաբերը, սրճարաններն ու ռեստորանները: Դրանք կկարողանան աշխատել միայն առաքմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում