ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է՝ զերծ մնալ զինծառայողների հետ հեռախոսային կապ հաստատելուց

ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է՝ զերծ մնալ զինծառայողների հետ հեռախոսային կապ հաստատելուց

ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ եւ այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաեւ սահմանագծում տիրող իրավիճակի եւ հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել նաեւ հակառակորդի կողմից եւ առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար:

Ուստի մեկ անգամ եւս կոչ ենք անում եւ խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց եւ իրենց հարազատների միջեւ հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաեւ հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են  սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում