Իրաքը մայիսի 23-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել ավազային փոթորկի պատճառով

Իրաքը մայիսի 23-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել ավազային փոթորկի պատճառով

Իրաքին մոտեցող ավազի փոթորիկը ստիպել է երկրի իշխանություններին երկուշաբթին ոչ աշխատանքային օր հայտարարել։ Այս մասին կիրակի հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Արաբական Հանրապետության կառավարության հայտարարությունը։

Եղանակային վատ պայմանները կպահպանվեն 48 ժամ։ Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ մայիսի 23-ին բոլոր պետական ​​հիմնարկներում կդադարեցվեն աշխատանքները, բացառությամբ առողջապահության, անվտանգության, արտակարգ և կոմունալ ծառայությունների հետ կապված հիմնարկների։ Մի շարք ուսումնական հաստատություններում կրկին չեղարկվել են քննությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում