«Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկված 27-ամյա քաղաքացու մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկված 27-ամյա քաղաքացու մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում