2025-ին Ավանում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք․ Տիգրան Ավինյան

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«2025-ին Ավանում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք՝ ստեղծելով ավելի հաճելի ու անվտանգ միջավայր՝ հարևանությամբ ապրելու համար։ Ավանցիների հետ քննարկեցիք ընթացիկ տարում բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը: Այս տարի Ավանի բակային տարածքներում հողազավթումներից մաքրելու ենք ևս 5000 քմ տարածք, որոնց փոխարեն կկառուցվեն բարեկարգ բակեր, խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր, որոնք կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով ու երեխաների խաղերով»,- գրել է նա:
Կարծիքներ