Չի մնացել մի մարդ, որին Մարությանի տերերը չեն փչացրել, նա էլ ոչ առաջինն է, ոչ վերջինը. Խաչատրյան

Չի մնացել մի մարդ, որին Մարությանի տերերը չեն փչացրել, նա էլ ոչ առաջինն է, ոչ վերջինը. Խաչատրյան

4 տարի առաջ սեփական թիմի հետ կապը խզած և անվստահության արժանացած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ստանձնել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ տրանսպորտի բարեփոխումների իրականացման դեմ բոյկոտելու առաջնորդությունը:

Վերջինս որևէ ջանք չի խնայում հասնելու նրան, որ քաղաքացիները չօգտվեն քաղաքապետարանի սահմանած տրանսպորտային փաթեթներից, ուղևորության համար վճարեն 100 դրամ և այդպիսով տրանսպորտային համակարգը կանգնեցնեն կոլապսի առաջ:

Ու թեև Մարությանը պնդում է, որ հարցը սոցիալական է, և սրանով չի նախապատրաստվում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այնուամենայնիվ, քաղաքական տարբեր շրջանակներ համոզված են, որ վերջինս այս գործողությունների արդյունքները կապիտալիզացնում է քաղաքական նպատակադրմամբ:

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ևս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ այս քայլերը հենց 2026 թվականի ընտրություններին են միտված, և այն քաղաքական ուժերը, որոնք կանգնած են Մարությանի թիկունքում, նրանց պետք չէ քաղաքային իշխանությունը:

Ինչ վերաբերում է բոյկոտի կոչերին, Խաչատրյանը նկատում է՝ ընդամենը լինելու են շոուներ, նկարահանումներ:

«Հանրապետություն» խմբակցության ղեկավարը, սակայն, չի հերքում, որ քաղաքային իշխանությունը ևս բացթողում ունի, այն առումով, որ տրանսպորտային ներդրվող համակարգի մասին հանրությունը բավարար չափով չի իրազեկվել, ինչը թույլ է տվել, որ որոշ ուժեր նման շահարկումներ անեն:

Խաչատրյանը նկատում է, որ ցանկացած ռեֆորմ բացասաբար է ընկալվում՝ մինչև համակարգի ամբողջական ձևավորումը:

Քաղաքային իշխանության մաս կազմող «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը շեշտում է՝ թեպետ տարբեր տեսակի խոչընդոտներին՝ շարունակելու են բարեփոխումները հասցնել տրամաբանական ավարտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում