Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 12-ի
Հուլիսի 14-ին Պակիստանում տեղի ունեցած ավտոբուսի պայթեցման հետեւանքով զոհերի թիվը հասել Է 12-ի: Ինչպես հայտնել Է այդ երկրում Չինաստանի դեսպանությունը, զոհերի թվում ինը ՉԺՀ-ի քաղաքացիներ են:
«Այս պահին հայտնի Է ինը զոհվածների մասին չինական եւ երեքը՝ պակիստանյան կողմից»,- նշված Է հայտարարության մեջ:
Չինաստանի դեպսպանության տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխւմ Էր այն ընկերության աշխատակիցներին, որն զբաղվում Էր Ինդոս գետի վրա «Դասու» հիդրոԷլեկտրակայանի կառուցմամբ:
«Պակիստանում ՉԺՀ-ի դեսպանությունը երկրում Չինաստանի քաղաքացիներին, ձեռնարկություններին եւ նախագծերի մասնակիցներին հորդորում Է պարտադիր կարգով մեծ ուշադրություն նվիրել անվտանգության ոլորտի իրադրությանը, ուժեղացնել աշխատակիցների պաշտպանության եւ սպառնալիքների կանխման միջոցները, ինչպես նաեւ առանց անհրաժեշտության չհեռանալ աշխատատեղերից»,- ասված Է փաստաթղթում:
Ավելի վաղ GeoTV հեռուստաալիքը հայտնել Է, որ հուլիսի 14-ին Պակիստանի հյուսիս - արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում ավտոբուս Է պայթեցվել: Հեռուստաընկերության տվյալներով՝ վիրավորվել Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ